ՀՀ–ն և Իրանը դիտարկում են $3 մլրդ-ի առևտրի հնարավորությունը

ՀՀ–ն և Իրանը դիտարկում են $3 մլրդ-ի առևտրի հնարավորությունը

PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱԳՆ-ում իրանցի գործընկերողջ հետ համատեղ մամուլի ասուլիսում Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը 3 մլրդ դոլարի հասցնելու հնարավորությունները, հայտնում է Aysor.am-ը։

«Իրանն իր մասնակցությունն ունի Հայաստանի տնտեսական և կառուցվածքային ծրագրերի իրականացման գործում, որոնք ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակություն ունեն»,–ասել է Միրզոյանը։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Հայաստանի և Իրանի բեռնափոխադրողների համար պարզեցումներ սահմանելու առաջարկ է քննարկվում, որը ներառում է նաև մաքսային տուրքերը, հայտնում է Sputnik Արմենիան։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ քննարկումների հարցում մոտ են վերջնականացմանը, դրանից հետո կհրապարակեն արդյունքները։

«Աշխատանքներ այդ ուղղությամբ տարվել են, փորձագիտական կողմն այդ ուղղությամբ աշխատել է, մոտավորապես ունենք բանաձև»,- ասել է Միրզոյանը։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մարտի 24–ին շրջել է Երևանի կենտրոնում, զրուցել հայրենակիցների հետ և նույնիսկ հուշանվերների խանութ մտել։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---