ԱԺ-ն 64 կողմ ձայնով ամբողջությամբ ընդունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի նախագիծը![]() 26 մարտի 2025 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատվել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի քվեարկությանը 64 կողմ ձայնով մասնակցել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունն իր դիրքորոշմամբ դեմ է արտահայտվել, իսկ «Հայաստան» խմբակցությունն չի մասնակցել քվեարկությանը, հայտնում է «Այսօրը»։ Կառավարությունն առաջարկել է օրինագծից դուրս թողնել նախաբանը՝ վերաձևակերպելով «Հայաստանը՝ արտահայտելով ժողովրդի կամքը» նախադասությունը։ Այն փոխարինվել է հետևյալ տարբերակով՝ «Հայաստանը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայունությունը, հայտարարում է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը»։ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է` օրինագծի ընդունումը դեռևս չի նշանակում անդամակցության հայտի ներկայացում։ «Այնուամենայնիվ, այն հաղորդում է ԵՄ-ի հետ գործընկերության խորացումը նոր մակարդակի հասցնելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների ձգտումը ու համահունչ է բալանսավորված արտաքին քաղաքականությանը»,- ընդգծել է նա։ Փետրվարին 12-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրինագիծը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |