Բրիտանիան Բաքվին հորդորել է ապահովել հայերի արդար դատավարությունը![]() 26 մարտի 2025 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան Ադրբեջանի իշխանություններին հորդորել է ապահովել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ձերբակալված հայերի արդար դատաքննության իրավունքն ու անվտանգ պայմանները՝ համաձայն Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների։ Բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի անդամ՝ լորդ եպիսկոպոս Ֆիլիպ Մաունստեֆեն դիմել է երկրի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով մեկնաբանել Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող շինծու դատավարությունները, հայտնում է Factor.am-ը: Նա կառավարությանը հարց է ուղղել, թե ինչ են ներկայացրել Ադրբեջանի կառավարությանը այն 23 հայ կալանավորների վերաբերյալ, որոնց վերցրել են Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերին, ինչպես նաև՝ ինչ միջոցներ են ձեռնարկում Մեծ Բրիտանիան և միջազգային գործընկերները՝ ապահովելու, որ Ադրբեջանը կատարի միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները։ Ի պատասխան՝ Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարությունը նշել է, որ Մեծ Բրիտանիան կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովելու, որ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում ձերբակալվածները ստանան արդար դատավարության հնարավորություն և պահպանվեն նրանց անվտանգության պայմանները՝ համաձայն Ադրբեջանի միջազգային պարտավորությունների։ «Բաքվում մեր դեսպանատունը մեծ ուշադրություն է դարձնում այս դեպքերին և պարբերաբար թարմացնում է տեղեկատվությունը՝ առաջընթացի մասին տեղեկացված լինելու համար։ Մենք նաև հետևողականորեն կոչ ենք անում ազատ արձակել մնացած բոլոր ռազմագերիներին։ Պետնախարար Սթիվեն Դոութին այս հարցերը բարձրացրել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Էլչին Ամիրբեկովի հետ հոկտեմբերին Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ։ Մարտի 10-ին Ադրբեջանի նախագահի գլխավոր խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ պետնախարարը նաև հորդորել է Ադրբեջանին՝ օգտվել Հայաստանի հետ պատմական խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորությունից»,- ասվում է հայտարարության մեջ։ Ըստ հաղորդագրության՝ նշված ուղերձները փոխանցել են նաև Մեծ Բրիտանիայի վարչապետն ու արտգործնախարարը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |