Ֆրանսիան դիտարկում է Գորիսում հյուպատոսական ներկայացուցչություն հիմնելու տարբերակը

Ֆրանսիան դիտարկում է Գորիսում հյուպատոսական ներկայացուցչություն հիմնելու տարբերակը

PanARMENIAN.Net - Մարտի 25-ին Սյունիքի մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը Գորիսում համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ մասնակցել է աշխատանքային խորհրդակցությանը, որին ներկա են գտնվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու արտաքին գործերի նախարարությունների պաշտոնյաներ։

Հանդիպման ընթացքում քննարկման առարկա են դարձել Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի կազմակերպման մանրամասները (նախատեսվում է այն անցկացնել հունիսին՝ Գորիսում), ինչպես նաև դիտարկվել է Գորիսում հյուպատոսական գործակալության հիմնելու հնարավորությունը, հայտնում է Գորիսի համայնքապետարանը ;

Դեսպանն ընդգծել է, որ Գորիսը ֆրանսախոս քաղաք է, ինչը կարևոր հիմք է երկկողմ հարաբերությունների զարգացման համար, իսկ գալիք համաժողովն ուղղված է երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը և համագործակցության նոր ուղիների բացահայտմանը։

Ավելի վաղ Կապանի համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել են նոր բացված Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոն կենտրոն՝ քննարկելու համագործակցության հնարավորությունները

 Ուշագրավ
---