Arte France-ը ներողություն է խնդրել եթերում ՀՀ բացակայությամբ քարտեզի համար

Arte France-ը ներողություն է խնդրել եթերում ՀՀ բացակայությամբ քարտեզի համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիական ARTE հեռուստաալիքը պաշտոնապես ներողություն է խնդրել սխալ քարտեզի ցուցադրման համար, որտեղ ՀՀ-ն բացակայել է: Այս մասին սոցցանցերում տեղեկացրել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչ և լրագրող Գրիգոր Ամիրզանյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Arte France հեռուստաալիքի «28 րոպե» հաղորդման ընթացքում ցուցադրված Հարավային Կովկասի քարտեզում Հայաստանը բացակայում է՝ ամբողջությամբ ներառված լինելով Ադրբեջանի կազմում։

«28 րոպե» հաղորդման վարող Էլիզաբեթ Քուինն ընդգծել է, որ խմբագրակազմը ցանկանում է հրապարակայնորեն ներողություն խնդրել հայ լսարանից՝ եթերում հայտնված քարտեզի համար, որտեղ Հայաստանը բացակայում էր Թուրքիային նվիրված բանավեճի ժամանակ.

Le Figaro պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը X-ի միկրոբլոգում գրել էր. «Ես ոչ մի վայրկյան չեմ հավատում, որ դա միտումնավոր է արվել՝ Arte France-ի «28 րոպե»-ի կամ ադրբեջանական հեռուստալոբբիի գործողությունների արդյունքում, բայց այդ սխալը շատ ցավալի է աչքերի և սրտի համար. Հայաստանը պարզապես ջնջված էր Կովկասի քարտեզից։ Էրդողանի և Ալիևի երազանքը»։

«28 րոպե» հաղորդաշարը ցանկանում է ներողություն խնդրել։ Մենք ներողություն ենք խնդրում մեր հայ ընկերներից սխալ քարտեզի համար, որը երեկ ցուցադրել ենք Թուրքիայի վերաբերյալ բանավեճի ժամանակ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեր ներողամտության համար, սա ափսոսանքի արժանի սխալ է, որը բոլորովին ակամա է ստացվել»,–ասել է Էլիզաբեթ Քուինը։

Նա նաև նշել է, որ քննարկման ընթացքում որևէ անդրադարձ չի եղել ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին, և քարտեզը օգտագործվել է զուտ զեկույցի համատեքստում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---