Հայաստանի ծանրամարտի ազգային թիմի երկու առաջատար մարզիկներ հայտնվել են Եվրոպայի 2024 թվականի տարվա լավագույն ծանրորդների թեկնածուների ցուցակում, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը, ինչպես նաև Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել են տարվա լավագույն տղամարդ և կին ծանրորդի կոչման համար։
Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան մրցանակակիրների անունները կհրապարակի ապրիլի 13-ին՝ Մոլդովայում մեկնարկող Եվրոպայի առաջնության բացման օրը։