ԱԺ-ն հաստատել է ՀՀ-Հոնկոնգ կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագիրը

ԱԺ-ն հաստատել է ՀՀ-Հոնկոնգ կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը վավերացրել է եկամուտների կրկնակի հարկումից խուսափելու մասին ՀՀ-Հոնկոնգ համաձայնագիրը՝ ուղղված կայուն հարկային դաշտ ստեղծելուն։ Կողմ է քվեարկել 96 պատգամավոր, ձեռնպահ՝ 1-ը։

Փաստաթուղթը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 24-ին Երևանում։ Այն նպատակ ունի կանխել եկամուտների կրկնակի հարկումը և կողմերի բիզնեսի համար ստեղծել կայուն ու կանխատեսելի հարկային միջավայր։

Ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը կնպաստի Հայաստանի ու Հոնկոնգի միջև ապրանքների, կապիտալի, տեխնոլոգիաների և մարդկային ռեսուրսների փոխանակման աշխուժացմանը։

Համաձայնագիրը միջազգային փաստաթուղթ է, ունի գերակայություն Հայաստանի ազգային օրենսդրության նկատմամբ և հազվադեպ է ենթարկվում փոփոխության։ Այն ներառում է նաև կողմերի հարկային մարմիններին անձնական տվյալների փոխանցման դրույթ՝ հարկային թափանցիկությունը բարձրացնելու նպատակով։

Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2023 թվականին Հայաստանի և Հոնկոնգի միջև առևտրաշրջանառությունն կազմել է մոտ 855 մլն դոլար։

Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի այն պահին, երբ կողմերը կփոխանակեն վավերացման մասին դիվանագիտական ծանուցագրերը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---