ԱԳ նախարար. Առաջ ենք շարժվում ամերիկյան նոր վարչակազմի հետ փոխգործակցությամբ![]() 26 մարտի 2025 - 15:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիա կատարած պաշտոնական այցի ընթացքում հարցազրույց է տվել «Correio Braziliense» օրաթերթին, որտեղ անդրադարձել է նաև ԱՄՆ հետ հարաբերություններին: Հարցին, թե ԱՄՆ-ի հետ համագործակցությունից ինչ ակնկալիքներ ունի Դոնալդ Թրամփի ղեկավարած վարչակազմի օրոք, և ինչպես կարող է այն նպաստել խաղաղության գործընթացին, նախարարը պատասխանել է, որ առաջ են շարժվում ամերիկյան նոր վարչակազմի հետ փոխգործակցությամբ: «Մի քանի ամիս առաջ մենք ԱՄՆ-ի հետ ստորագրեցինք շատ կարևոր մի փաստաթուղթ՝ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Այն բարձրացնում է ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների մակարդակը։ Մենք առաջ ենք շարժվում ամերիկյան նոր վարչակազմի հետ փոխգործակցությամբ։ Արդեն մի քանի հանդիպում ու շփում ենք ունեցել մեր ամերիկացի գործընկերների հետ։ Մենք տեսնում ենք Հարավային Կովկասում խաղաղության ապահովման նկատմամբ հետաքրքրություն։ Նախագահ Թրամփը և նրա թիմը խոսել են աշխարհում խաղաղության մասին։ Քանի մենք խորապես շահագրգռված են խաղաղությամբ, դա ոգեշնչող է։ Մենք կապի մեջ ենք ԱՄՆ-ի վարչակազմի հետ՝ հասկանալու, թե ինչ է հնարավոր անել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար»,-ասել է Միրզոյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցում քննարկել են ռազմավարական գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները։ Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանն առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի, հայտնում է վարչապետի աշխատակազմը։ Փաշինյանը Ռուբիոյին ներկայացրել է բանակցային ընթացքը, որի արդյունքում ձեռք է բերվել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |