Օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով կբարձրանա

Օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով կբարձրանա

PanARMENIAN.Net - Մարտի 26-ին ցերեկային ժամերին Հայաստանում կանխատեսվել է առանց տեղումների եղանակ, սակայն մարտի 27-ի երեկոյան, ինչպես նաև մարտի 28-ի ուշ ժամերին, իսկ մարտի 29-31-ին՝ օրվա տարբեր պահերին, որոշ շրջաններում հնարավոր է կարճատև անձրև։

Քամու ուղղությունը կլինի հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ արագությամբ։ Միևնույն ժամանակ, մարտի 29-ից սկսած առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ հասնելով 15-19 մ/վ ցուցանիշների։

Մարտի 26-29-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա՝ միջինը 5-7 աստիճանով՝ վկայելով եղանակի կայուն տաքացման մասին։

Երևանում՝ մարտի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 27-ին երեկոյան հնարավոր է, 28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 27-ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +19 աստիճան:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---