Աղազարյան. Փաշինյանին կհամեմատեմ Վազգեն Սարգսյանի հետ` Վազգենին սպանեցին, տեսնենք՝ էստեղ ինչ է լինելու![]() 26 մարտի 2025 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր երբեմնի մասնակցությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով, հայտնել է, որ այն ժամանակվա քաղաքական դաշտում Նիկոլ Փաշինյանը նույն մարդը չի եղել, ինչ ներկայում։ «Այն ժամանակվա Նիկոլ Փաշինյանը, այսօրվա Նիկոլ Փաշինյանը չէր, այն ժամանակ Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը և մյուսները այդքան շատ չէին տարբերվում Նիկոլ Փաշինյանից, իրենք էլ իրենց հեղինակությունը ունեին, ես էլ որպես մարդ որոշակի հեղինակություն ունեի»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ժամանակին ՔՊ-ի կազմում առաջադրվել պատգամավոր, հայտնում է «Փաստինֆոն»: «Հետո ինձ անընդհատ հետ գցեցին՝ հասկացնելով, որ քեզ կարգին պահի, իսկ ես ինձ կարգին չեմ պահել, չեմ էլ պահելու»,-ասել է նա: Երբ լրագրողը հիշեցրել է նրա նախորդ հայտարարությունը՝ Փաշինյանին Հիսուսի հետ համեմատելու մասին, Աղազարյանը արձագանքել է, թե երբեք նման համեմատություն չի արել: «Ես ասել եմ, որ երբ ես, անհավատս, ծանոթացա Փաշինյանի հետ, սկսեցի հավատալ, որ Հիսուսը գոյություն է ունեցել։ Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանին կհամեմատեմ Վազգեն Սարգսյանի հետ, ավելի ճիշտ՝ Վազգենի հետ։ Ես երկու Վազգեն Սարգսյան եմ ճանաչել, մեկը Վազգեն Սարգսյան՝ այն պայծառ, լուսավոր տղան էր, որ հայրենիքի համար ելավ պայքարի, կռվի, իսկ երկրորդ Վազգենը պետական գործիչ Վազգենն էր, ով հայտարարեց, որ Վազգեն Մանուկյանը 100%-ով էլ ձայն հավաքեր՝ չենք թողնի գա իշխանության։ Դա նույնն էր, ինչ վարչապետը ասեց, որ ինքն է հրահանգել ԲԴԽ նախագահին հրաժարական տալ, դրանք նույն իդենտիկ վիճակներն են։ Ի՞նչ եղավ Վազգեն Սարգսյանի հետ՝ սպանեցին։ Տեսնենք էստեղ վերջն ինչ է լինելու»։ Ազգային ժողովը քննարկում է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը, որը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |