Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում «Եվրադաշինքի» կողմից որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Լևոն Բարսեղյանը հայտարարել է, որ Եվրադաշինքը կոալիցիա չի կազմելու ոչ մի քաղաքական ուժի հետ:
«Նման բան չի լինելու, Եվրադաշինքը չի կոալիցվելու որևէ քաղաքական ուժի հետ»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Նրա խոսքով՝ վերջին օրերին պարբերաբար շրջանառվում են կարծիքներ, թե իրենց քաղաքական ուժը սպասարկում է գործող իշխանությունների շահերը և ընտրություններից հետո մտադիր է դաշինք կազմել ՔՊ-ի հետ։
«Մենք համարում ենք, որ մեր ծրագիրն ամենալավն է։ Տարբեր պատճառներով որևէ քաղաքական ուժի հետ չենք կոալիցվելու։ Որևէ մեկի հետ բանակցություններ չենք վարելու, թե ձեր քվեները տվեք մեզ, մենք ձեզ պաշտոն կտանք։ Չի լինելու նմա բան։ Սա մեր վերջնական պատասխանն է բոլոր այդօրինակ հարցերին»,-ասել է նա։
ՏԻՄ ընտրությունները Գյումրիում անցկացվելու են մարտի 30-ին: