Մուսինյանը՝ Փաշինյանի մասին․ Նա կկծի, կլացի, քացի կտա, բայց երբեք չի հրապարակի ԼՂ կարգավորման՝ Մինսկի խմբի պլանները![]() 27 մարտի 2025 - 11:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախկին նախագահներին ուղղված խոսքերին՝ ուշադրություն դարձնելով Մինսկի խմբի շրջանակում ձևավորված պլանների թեմային և դրանց հրապարակման բացակայությանը։ «Հիշեք. նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, կանի արդեն պատկերացնելին ու դեռևս անպատկերացնելին: Բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները, այդ թվում՝ իր կողմից մերժված 2019 թվականի պլանը: Թեթև տարեք, դա հին իջևանյան ադաթ ա»,-գրել է նա։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում ևս անդրադարձ է կատարել վարչապետի ելույթին։ Նա գրել է. «Հիստերիկան վկա` Նիկոլը հասկացել ա, որ Մինսկի խմբի 2019 թվականի հունիսի պլանի հրապարակումը կփռի իր լեշը»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26–ին ԱԺ–ում հարցուպատասխանիժամանակ, հիշելով, որ նախկին երեք նախագահները հրաժարվել են իր հետ ուղիղ եթերում բանավիճել, հայտարարել է, որ նրանք «իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթել են» իր վզին։ «Դրա համար եմ ասում` եկեք գնանք, ուղիղ եթերում խոսանք։ Բոլորն ասում են՝ մենք իրա հետ բանավճելու բան չունենք։ Արա, եթե բանավիճելու բան չկա, վեր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք։ Ես ասում եմ՝ ես ձեզ պատերով կտամ, ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, հերիք ա ներվերներիս հետ խաղաք, ես ձեզ ոտի տակ կտամ»,- հունից դուրս է եկել Փաշինյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |