ԱՆ․ Մինչև 18 տարեկաններն անվճար կստանան գլյուկոզայի մոնիտորինգի սարքը![]() 27 մարտի 2025 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպել են մի խումբ ծնողների հետ՝ լսելու առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողների դիտարկումներն ու առաջարկները։ Քննարկմանը մասնակցել է նաև Առողջապահության նախարարության մանկական էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատու Ելենա Աղաջանովան։ Ավանեսյանը ներկայացրել է շաքարային դիաբետի վերահսկման արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նա ընդգծել է, որ 2026 թվականի պետական բյուջեով նախատեսվում է մինչև 18 տարեկան երեխաներին անվճար տրամադրել գլյուկոզայի շարունակական մոնիտորինգի սարքեր։ «Սա իսկական հաղթանակ է, երբ խոսում ենք, որ դիաբետ ունեցող մինչև 18 տարեկաններին պետք է տրամադրենք սենսորներ: Ըստ էության` սա միակ բանն է, որ դեռևս արված չէ դիաբետ ունեցող երեխաների համար»,- նշել է Աղաջանովան։ Մինչև 18 տարեկան դիաբետ ունեցող երեխաների բուժման ամբողջական գործընթացը՝ սկսած դեղորայքի ու թեստային երիզների տրամադրումից մինչև անհրաժեշտության դեպքում ստացիոնար բուժում, իրականացվում է պետական պատվերի շրջանակում։ Բացի այդ, նախատեսվում է 2025 թվականի երկրորդ կիսամյակից սկսել 18-28 տարեկան շահառուներին թեստային երիզների և չափիչ սարքերի անվճար տրամադրման ծրագիրը։ Նախարարները հորդորել են ծնողներին մինչև հաջորդ հանդիպումը երկու նախարարությանը ներկայացնել իրենց առաջարկները՝ գրավոր ձևաչափով։ Ավելի վաղ առաջին տիպի դիաբետով երեխաներ ունեցող ընտանիքները հայտնել էին, որ արդեն երեք ամիս է՝ պոլիկլինիկաները չեն տրամադրել անհրաժեշտ ինսուլինը, նովոռապիդը և շաքարի մակարդակի չափման թեստ երիզները, բացի դրանից՝ կասեցվել է նաև այդ երեխաների համար նախատեսված թոշակը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |