Գաբրիելյան. Աղազարյանի մասով այն, ինչ ներկայացվում է, և ինչ նշված է Դատախազության միջնորդագրում, «իրար չի բռնում»![]() 27 մարտի 2025 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում շարունակվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդման համաձայնություն տալու հարցի քննարկումը։ ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ընդգծել է, որ Աղազարյանի մասով այն, ինչ ներկայացվում է, ու այն, ինչ նշված է Դատախազության միջնորդագրում, «իրար չի բռնում», հայտնում է Aysor.am-ը։ «Եթե մենք հիմա կողմ քվեարկենք ու բավարարենք միջնորդությունը, այն գնալու է դատարան, դատարանում այս գործերը վերաորակավորվելու են ու ծանրացնող հանգամանքներից փոփոխվելու են հոդվածները, որովհետև կպարզվի, որ եթե 8000 դոլար կաշառք է վերցրել, առանձնապես խոշոր չափի չէ»,- ասել է Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ իր համար ընդունելի չէ ներկայումս առաջադրված մեղադրանքով «կողմ» քվեարկելը և այս պայմաններում դժվարանում է թույլ տալ, որ գործը հասնի դատարան։ Ազգային ժողովը մարտի 26–ից քննարկում է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը, որը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |