News.am. Խնածախում գիշերը կրակոցներ են հնչել, վնասվել են տանիքներ![]() 27 մարտի 2025 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Գիշերը երկու անգամ կրակոցներ են եղել Խնածախում, հայտնում է News.am-ը, որի թղթակից Գայանե Ալեքսանյանը եղել է Խնածախում, որտեղ ֆիքսել է կրակոցները: Դրանք լսելի են եղել 10:22-ին եւ 12:15-ին: Գիշերվա ընթացքում այլ կրակոցներ չեն հնչել: Առավոտյան գյուղի բնակիչները նկատել են, որ կրակոցների հետևանքով երկու տան տանիքներ վնասվել են։ Տան անդամները գիշերը լսել են աղմուկը, իսկ առավոտյան ստուգել և տեսել են, որ տանիքը ծակվել է: Խնածախի բնակիչներն ասել են՝ գրեթե ամբողջ գիշեր արթուն են անցկացնում։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Ղահրամանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սյունիքում ադրբեջանական կողմից արձակված կրակոցներին՝ նշելով, որ անհանգստությունը կա, սակայն վտանգ չկա: Նրա խոսքով՝ 2000-ական թվականներից ի վեր նման միջադեպեր տեղի են ունեցել երկու կողմից էլ՝ երբեմն հայկական, երբեմն էլ ադրբեջանական զինված ուժերը օդ են կրակել: ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել էր, որ սահմանագծի երկայնքով արձանագրվող կրակոցները հիմնականում չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |