ՔՊ-ն համաձայնություն կտա Աղազարյանին ու Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելուն![]() 27 մարտի 2025 - 16:09 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է, որ համաձայնություն կտա ՀՀ գլխավոր դատախազի միջնորդություններին՝ անձեռնմխելիությունից զրկելու ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին ու Տարոն Մարգարյանին։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, հայտնում է «Փաստինֆոն»։ «Չենք խոչընդոտի արդարադատության իրականացմանը»,- հավելել է նա։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անցկացրել է փակ քննարկում՝ նպատակ ունենալով որոշել իր դիրքորոշումը։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Տարոն Մարգարյանի և Հովիկ Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |