Զախարովա․ Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները համընկնում են միջազգային օրակարգի շատ հարցերում![]() 27 մարտի 2025 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակում է ձևավորվել բազմակողմ քաղաքական համագործակցություն, որի շրջանակում կողմերի տեսակետները միջազգային օրակարգի հարցերի մեծամասնության վերաբերյալ համընկնում են կամ մոտ են միմյանց։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Երևանը մշտապես աջակցել է Ռուսաստանի նախաձեռնություններին և համահեղինակ է եղել մի շարք բանաձևերի, որոնք ուղղված են նացիզմի հերոսացման դեմ, հայտնում է Sputnik Արմենիան։ «Կան հարցեր, որոնք դեռևս կարգավորված չեն, դրանք կարիք ունեն ճշգրտման, որպեսզի վնաս չհասցվի հարաբերություններին, և այդ հարցերն էլ մենք քննարկում ենք», – ասել է Զախարովան։ Նա հավելել է, որ ռուսական կողմը կարծում է, որ Երևանում գնահատել են եվրասիական ինտեգրացիոն նախագծերում ակտիվ մասնակցության գործնական նշանակությունը և գիտակցում են դրանց դերը երկրի սոցիալ-տնտեսական կայունության ու անվտանգության ապահովման գործում։ Զախարովան նշել է, որ երկու երկրների ղեկավարների միջև մշտական կապ է պահպանվում, Հայաստանի վարչապետն ընդունել է Մոսկվա այցելելու հրավերը՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Նա նաև տեղեկացրել է արտաքին գործերի նախարարների կառուցողական բանակցությունների, ԱԳՆ փոխնախարարների վերջերս անցկացված խորհրդակցությունների, միջխորհրդարանական մեխանիզմների գործունեության և գործարար, մշակութային-հումանիտար և կրթական ոլորտներում նախաձեռնությունների մասին։ Մասնավորապես՝ ապրիլին հայկական պատվիրակությունը կայցելի «Սիրիուս» կրթական կենտրոն՝ Ջերմուկում տաղանդավոր երեխաների համար նախատեսված ռուսական կրթական կենտրոնի բացման գործընթացն արագացնելու նպատակով։ Ավելի վաղ Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն հայտարարել է, որ ռուս-հայկական երկկողմ հարաբերությունները զարգանում են առավելապես Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, ինչը համապատասխանում է երկու երկրների արտաքին տնտեսական շահերին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |