Հայաստանի ազատ ոճի ըմբիշները 7 մեդալ են նվաճել Լյովա Վարդանյանի անվան մրցաշարում

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները 7 մեդալ են նվաճել Լյովա Վարդանյանի անվան մրցաշարում

PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչները 7 մեդալ են նվաճել ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 4-րդ հուշամրցաշարում՝ մեկ ոսկե, երկու արծաթե և չորս բրոնզե մեդալ։

Մրցաշարը տեղի է ունեցել մարտի 24-26-ը՝ Երևանի «Միկա» մարզադահլիճում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Հաղթողի տիտղոսը բաժին է հասել 61 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանին։ Արծաթե մեդալների են արժանացել նույն քաշային կարգում հանդես եկող Էրիկ Հայրիյանը և 65 կգ քաշային Րաֆֆի Արտուշյանը։ Բրոնզե մեդալները նվաճել են Գագիկ Ղազարյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (70 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ)։

Եռօրյա մրցապայքարի արդյունքում, տարբեր քաշային կարգերում չեմպիոնի կոչմանն են արժանացել հետևյալ ըմբիշները՝ Նուրդանատ Աիտանով (57 կգ, Ղազախստան), Հարություն Հովհաննիսյան (61 կգ, Հայաստան), Բիլոլ Շարիպ Ուուլու (65 կգ, Ղրղզստան), Էլհաիչուրան Էբրահիմ (70 կգ, Իրանի Իսլամական Հանրապետություն), Մահիդ Մամիվադ Մոհամմադ (74 կգ, ԻԻՀ), Շամիսպոր Հաջվանդ Աբոլֆազլ (79 կգ, ԻԻՀ), Յոհլան Սագար (86 կգ, Հնդկաստան), Նուրի Թուհիդ (92 կգ, ԻԻՀ), Մալաֆեհ Էֆրան (97 կգ, ԻԻՀ) և Յեդիգե Կասսիմբեկ (125 կգ, Ղազախստան)։

Այս տարվա մրցաշարին մասնակցել է մոտ 200 ըմբիշ՝ ներկայացնող Հայաստանը, Իտալիան, Ֆրանսիան, Իրանը, Բելառուսը, Մոլդովան, Հնդկաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Վրաստանը և Կաբո Վերդեն։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---