Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում մարտի 26–ին խուզարկություններ են իրականացվել Վարդենիս համայնքի վարչական շենքում, ինչի արդյունքում 3 աշխատակից ձերբակալվել է։ Այդ մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից՝ հավելելով, որ քննվող գործը առնչվում է կաշառքի տրմանն ու ստացմանը, գրում է «Փաստինֆոն»:
Ձերբակալված աշխատակիցների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։