Տոկաև․ Ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի տեքստի վերջնականացումը![]() 27 մարտի 2025 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը։ Ղազախստանի նախագահը նման գնահատական է հնչեցրել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, գրել «Կազինֆորմը»։ Ղազախստանի ղեկավարն ընդգծել է, որ Արարատ Միրզոյանի՝ որպես Հայաստանի ԱԳ նախարար կատարած առաջին պաշտոնական այցը Աստանա կարևոր նշանակություն ունի երկու երկրների համագործակցության առաջխաղացման տեսանկյունից, հայտնում է Արմենպրեսը։ Նա հավելել է, որ Ղազախստանը ջերմ վերաբերմունք ունի հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ղազախստանի նախագահը կարծիք է հայտնել, որ խաղաղության պայմանագրի կնքումը կարող է կարևոր փուլ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման գործընթացում և խթանել տարածաշրջանային անվտանգությանը և համագործակցության ակտիվ զարգացմանը թե՛ Ղազախստանի, թե՛ Կենտրոնական Ասիայի այլ պետությունների համար։ Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հաղորդել են, որ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել է, և բանակցությունները այդ ուղղությամբ ավարտվել են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ առաջարկելով սկսել խորհրդակցություններ՝ պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։ Ադրբեջանի կողմը, սակայն, շարունակում է առաջ քաշել նախապայմաններ՝ պայմանագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, Բաքուն շարունակում է պնդել սխալ ընկալման վրա հիմնված տեսակետը, թե իբր Հայաստանի Սահմանադրության մեջ արտացոլված են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ՝ որպես նախապայման առաջադրելով ՀՀ Սահմանադրության փոփոխությունը։ Ադրբեջանի կողմից առաջադրված երկրորդ նախապայմանն է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |