Մարտուն Գրիգորյանը` ՔՊ–ական թեկնածուին․ Որդուս ու հորս ձերբակալելը համարո՞ւմ եք ճիշտ պայքար![]() 28 մարտի 2025 - 11:21 AMT PanARMENIAN.Net - «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ և Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը ընտրական բանավեճի ընթացքում հարցով դիմել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանին՝ անդրադառնալով իր և ընտանիքի անդամների դեմ տարվող քաղաքական ճնշումներին։ «Որդուս ու հորս ձերբակալելով՝ ձեզ զգալու եք հպարտ գյումրեցի՞, արժանապատիվ գյումրեցի՞։ Ու դուք համարում եք, որ սա ճի՞շտ պայքար է։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում բոլոր նորմերն ու կանոնները պահել եմ»,- ասել է Գրիգորյանը, հայտնում է Aysor.am-ը։ Ի պատասխան՝ ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը վստահեցրել է, որ ինքը որևէ առնչություն չունի տեղի ունեցած ձերբակալությունների հետ։ «Ես որևէ առնչություն չունեմ, դա իրավապահ համակարգի տիրույթում է»,- ասել է Մինասյանը։ Գրիգորյանը, արձագանքելով նրա պարզաբանմանը, քննադատությամբ է հանդես եկել։ «Իմ ու ձեր տարբերությունն այն է, որ եթե ես լինեի իշխանության ներկայացուցիչ, ու այս ընտրապայքարի ժամանակ իմ ղեկավարությունը փորձեր այսքան անարդար ու անլուրջ ձևով մեկի խաթրին կպչել, ես հաստատ ամեն ինչ մի կողմ կդնեի և դուրս կգայի ու գյումրեցիներին ցույց կտայի, որ քաղաքի տղա եմ, կյանքի տղա եմ ու թույլ չեմ տա ոչ մի քաղաքական խաղի մեջ ինձ ներքաշել ու էնպես անել, որ ես քաղաքում գլուխս կախ ման գամ»,–ասել է նա։ Իրավապահ մարմինները ձերբակալել են Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն։ Հայտնի է դարձել, որ Մարտուն Գրիգորյանի հորը՝ Կամո Գրիգորյանին, ձերբակալել են շինարարական շեբեն լցնելու համար։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ Գյումրիում հիմա ռեպրեսիաներ են՝ իրավապահները ներխուժել են Մարտուն Գրիգորյանի, ինչպես նաև մի շարք այլ թեկնածուների գրասենյակներ։ Նրա խոսքով, Գյումրիում Մարտուն Գրիգորյանի նախընտրական գրասենյակի խուզարկությունը վերաբերել է «շեբենի» հարցին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |