Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի կիսաեզրափակչում ելույթ կունենա 5–րդը

Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի կիսաեզրափակչում ելույթ կունենա 5–րդը

PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող Պարգը (Պարգև Վարդանյան) «Եվրատեսիլ 2025» միջազգային երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում մայիսի 15-ին ելույթ կունենա 5-րդ համարի ներքո, հայտնում է Արմենպրեսը։

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան Շվեյցարիայի Բազել քաղաքում գտնվող St. Jacobshalle արենայում՝ մայիսի 13-ին և 15-ին, իսկ եզրափակիչը նախատեսված է մայիսի 17-ին։

Պարգը բեմ է դուրս գալու Survivor երգով։

Շվեյցարիան այս տարվա «Եվրատեսիլ»-ը հյուրընկալելու հնարավորությունը ձեռք է բերել 2024 թվականին՝ Նեմոյի հաղթանակից հետո։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---