Դանիելյան․ Արցախի համար 2–րդ ամենաշատ կռվածները շիրակցիներն էին՝ իրար չատեք, ատեք մեզ պառակտողներին![]() 28 մարտի 2025 - 14:50 AMT PanARMENIAN.Net - «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ Արցախի համար 2–րդ ամենաշատ կռվածները շիրակցիներն են եղել՝ հորդորելով իրար չատել, ատել ազգը պառակտողներին։ «Արցախի համար արցախցիները 5 անգամ ավելի շատ կյանք են տվել, քան հայաստանցիները: Դա վիճակագրական փաստ է: Բայց փաստ է նաև այն, որ երկրորդ ամենա շատ կռված ու կյանքը նվիրածները շիրակցիներն են եղել` դեռ առաջին պատերազմից սկսած: Ուզում եմ, որ բոլորը դա իմանան, նախ և առաջ հենց արցախցիները»,–գրել է նա։ Նա հավելել է, որ «բստրած մտքերը» չպետք է ներազգային ատելություն սերմանեն: «Ես երբեք այս փաստերը չեմ մոռանա, հույսով եմ` արցախցիները նույնպես: Իրար հանկարծ չատեք, ատեք մեզ պառակտողներին»,–գրել է նա։ Գյումրիի քաղաքապետի թեկնածուների բանավեճի ընթացքում «Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանին մեղադրել է՝ հիշեցնելով Արցախի հարցում իշխանության վարած քաղաքականությունը։ Ի պատասխան ՔՊ-ական Սարիկ Մինասյանը հայտարարել է. «Արցախն էնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին հայթայթում, որ իրենց երեխաներն այնտեղ չծառայեին»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |