«Գեղարդ»․ Վանդալիզմը մնում է Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մաս

«Գեղարդ»․ Վանդալիզմը մնում է Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մաս

PanARMENIAN.Net - «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն իր հոդվածում անդրադարձել է Ադրբեջանին, որը չի պահպանել իր տարածքում պատմամշակութային ժառանգությունը, սակայն մեղադրում է հայկական կողմին ԼՂ տարածքում գտնվող մահմեդական հուշարձանները վանդալիզմի ենթարկելու մեջ։

Նշվում է, որ մշակութային հուշարձանների հանդեպ կատարվող վանդալիզմը շարունակում է մնալ Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մասը: Հարկ է նշել, որ ոչնչացվում են տարբեր ժամանակաշրջաններին պատկանող և ադրբեջանցիների հետ որևէ աղերս չունեցող մշակութային կոթողները։ Բաքուն նպատակաուղղված նույն քաղաքականությունն վարում է ոչ միայն բռնազավթված Արցախում՝ ջնջելով հայկական հետքն ու վերացնելով քրիստոնեական եկեղեցիները, այլև՝ հենց Ադրբեջանի տարածքում։ Ասվածի ապացույցը Զաքաթալայի շրջանի հնագույն կիսավեր եկեղեցին է, որը, թեև գտնվում է պետության պաշտպանության ներքո, սակայն ենթարկված է վանդալիզմի։

«Ադրբեջանը, որ երբևէ աչքի չի ընկել պատմամշակութային արժեքների պահպանությամբ, շարունակում է հայկական կողմին մեղադրել Արցախի տարածքում գտնվող մուսուլմանական մշակութային հուշարձանները վանդալիզմի ենթարկելու մեջ։ Հարկ է նշել, որ մուսուլմանական մշակույթին պատկանող այդ հուշարձանները բացառապես կապ չունեն «ադրբեջանական մշակույթի» հետ։ Ավելին՝ բազմաթիվ պատմական հուշարձաններ և մշակութային կոթողներ, անգամ` մուսուլմանական սրբավայրեր ու մզկիթներ, Ադրբեջանում այսօր վերածվել են աղբանոցների կամ անասնագոմերի»,–ասվում է հոդվածում։

Ըստ հիմնադրամի՝ այժմ վերացման վտանգի տակ են հայտնվել Շիրվանշահերի մշակույթին և մոնղոլական ժամանակաշրջանին պատկանող արժեքներ։ Օրինակներից մեկը Նովխանի գյուղում գտնվող Շահ Սուլթան Հուսեյնի մզկիթն է, որը կառուցվել է Սեֆյանների օրոք և ներկայում վերածվել է աղբավայրի։ Այս մզկիթն իրանական մշակութային ժառանգություն է։

Ներկայացված հաջորդ դեպքը վերաբերել է Բաքվի Սաբունչուի շրջանի Մաշթաղա ավանում գտնվող 17-18-րդ դարերի հայտնի «Ավազի համամին», որը, ինչպես հաղորդվում է, ամբողջությամբ դարձել է աղբավայր։ Ապշերոնյան տարածաշրջանի այլ գյուղերում նույնպես առկա են նման համամներ, որոնք հիմնականում կիսաքանդ և ավերված վիճակում են։

«Այսպիսով՝ ադրբեջանական կողմն անգամ քաղաքակրթությանն է պատերազմ հայտարարել՝ ոչնչացնելով իր տարածքում գտնվող տարբեր ժամանակաշրջաններին ու ժողովուրդներին պատկանող մշակութային արժեքները։ Այս ամենի մասին փաստում են հենց իրենք՝ ադրբեջանցիները՝ սոցիալական ցանցերի էջերում կատարելով նմանատիպ գրառումներ. «Վանդալիզմ Ադրբեջանում. հայերին մեղադրել պետք չէ, քանի որ ինքներս ենք ոչնչացնում մեր պատմական հուշարձանները»,–ասվում է հոդվածում։

ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը՝ USCIRF-ի, զեկույցը ուշադրություն է հրավիրում նաև Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման փաստերին։ USCIRF-ն ԱՄՆ կառավարությանն ու Կոնգրեսին առաջարկել է մի շարք քայլեր ձեռնարկել, մասնավորապես թիրախային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, թույլ տալ, որ անկախ միջազգային դիտորդները, օրինակ` ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելեն Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ՝ մշակութային և կրոնական ժաանգության ցանկը ստուգելու և փաստաթղթավորելու համար: Կառույցը նաև առաջարկել է լսումներ անցկացնել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---