Ղուկասյան․ Ընդդիմությունը պետք է համախմբվի ամենաշատ ձայն ստացած թեկնածուի շուրջ![]() 28 մարտի 2025 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը կարևորել է ընդդիմադիր ուժերի միավորումը՝ իշխանություններին հեռացնելու նպատակով՝ ընդգծելով, որ այս գործընթացում վճռորոշ պետք է լինի այն թեկնածուի շուրջ համախմբումը, ով կստանա առավելագույն ձայները։ Նա այդ մասին գրել է Տելեգրամի ալիքում։ «Ես ուղիղ հայտարարում եմ՝ այս իշխանություններից ազատվելու համար ընդդիմությունը պետք է համախմբվի ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուի շուրջ Եթե մեկը ինձնից շատ հավաքի ես կօգնեմ առանց պայմանի, իսկ եթե ես ավելի շատ ձայն հավաքեմ՝ ինձ չմիանան, դրանով օգնելու են այս չարիքի իշխանություններին»,–ասվում է գրառման մեջ։ ՏԻՄ ընտրությունները Գյումրիում կայանալու են մարտի 30–ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |