Ադելիա Պետրոսյանը՝ ՌԴ ամենաշատ վաստակած գեղասահորդների 5-յակում է![]() 29 մարտի 2025 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Forbes հանդեսը հրապարակել է 2025 թվականի մրցաշրջանում Ռուսաստանում ամենաշատ եկամուտ ստացած գեղասահորդների վարկանիշը, որում ընդգրկվել է նաև հայազգի Ադելիա Պետրոսյանը։ 2025 թվականի գեղասահքի մրցաշրջանը պաշտոնապես ավարտվել է մարտի 23–ին։ Էթերի Տուտբերիձեի թիմի անդամ 18–ամյա Ադելիա Պետրոսյանը մրցաշրջանն ավարտել է ավելի վաղ, վնասվածքի հետևանքով՝ բաց թողնելով մի քանի մրցաշար, այդ թվում՝ «Առաջին ալիքի գավաթը» և «Ռուսական մարտահրավերը»։ Այնուամենայնիվ, չնայած դրան, Ադելիան 2025 թվականին վաստակել է 5․8 միլիոն ռուբլի և այս ցուցանիշով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Ռուսաստանի գեղասահորդների շրջանում։ Թեև ռուս գեղասահորդները 2022-ից չեն մասնակցում միջազգային մրցաշարերի, մարզաձևի ֆեդերացիան կազմակերպում է կոմերցիոն մրցումներ՝ փոխարինելով միջազգային առաջնությունների բացակայությունը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |