Ավանեսյանը կարևորել է կաթվածի կանխարգելումն ու բուժումը՝ այն մահվան 2–րդ պատճառն է ՀՀ–ում![]() 29 մարտի 2025 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրու բժշկական կենտրոնի Կաթվածի և նյարդաբանության բաժանմունքի եռամյա գործունեության ամփոփմանն ուղղված գիտաժողովում կարևորել է կաթվածի կանխարգելումն ու բուժումը։ Նա ընդգծել է, որ կաթվածը մեր երկրում մահվան հիմնական պատճառներից երկրորդն է, ուստի բոլոր ջանքերը պետք է ուղղվեն դրա կանխարգելմանն ու ժամանակին բուժմանը։ Ավանեսյանն ընդգծել է, որ կաթվածի բուժման ժամանակային գործոնը վճռորոշ նշանակություն ունի։ «Կաթվածի դեպքում պացիենտի կյանքը փրկելու կամ հաշմանդամությունը կանխելու համար կա խիստ սահմանափակ ժամանակ, ուստի շատ կարևոր է, որ այս ծառայությունները հասանելի լինեն նաև մարզերում: Ուրախ ենք, որ այն արդեն կայացած փաստ է Շիրակի և Լոռու մարզերի բնակիչների համար, հաջորդը պետք է լինի Սյունիքը»,–ասել է նախարարը։ Կաթվածի և նյարդաբանության բաժանմունքի աշխատանքները գիտաժողովում ներկայացրել է բաժանմունքի ղեկավար Ժորա Բաղդասարյանը՝ անդրադառնալով ինչպես իրականացված ծրագրերին, այնպես էլ գործող կառուցվածքային մոդելին։ Գյումրու բժշկական կենտրոնում Կաթվածի և նյարդաբանության բաժանմունքը հիմնադրվել է 2022 թվականին։ Այն սպասարկում է Շիրակի և Լոռու մարզերի բնակչությանը։ Տարածաշրջանում առաջին անգամ այստեղ ներդրվել է Կաթվածի ազգային ծրագիրը, որի շրջանակում պետական պատվերով տրամադրվում են սուր իշեմիկ կաթվածի դեպքում թրոմբոլիտիկ թերապիա և մեխանիկական թրոմբէկտոմիա՝ կյանք փրկող բարձրարժեք ծառայություններ։ Երեք տարվա ընթացքում բաժանմունքում ստացիոնար բուժում է ստացել 2030 պացիենտ, որոնցից 1710-ը՝ կաթվածի ախտորոշմամբ։ 250 հիվանդ ստացել է թրոմբոլիտիկ թերապիա կամ ենթարկվել է մեխանիկական թրոմբէկտոմիայի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |