«Արարատ-Արմենիան» սկզբունքային խաղում հաղթել է «Փյունիկին»![]() 29 մարտի 2025 - 13:26 AMT PanARMENIAN.Net - «Արարատ-Արմենիա»-ն վճռական խաղում հաղթել է «Փյունիկին»՝ բարդ պայքարում գրանցելով 3:2 հաշվով հաղթանակ: Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում` «Փյունիկ»-ին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: Նախ աչքի ընկավ Մալաքյանը, հետո էլ Վարեյկան, հայտնում է Արմենպրեսը։ Մինչ ընդմիջումը` «Արարատ-Արմենիան» կրճատեց հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Շաղոյանը: Երկրորդ կեսում «Արարատ-Արմենիան» ոչ միայն վերականգնեց հաշվի հավասարությունը, այլև առաջ անցավ հաշվի մեջ: Գոլերը խփեցին Օկանսին ու Նուբիսին: Այս տուրից հետո «Փյունիկը» մրցաշարային աղյուսակում 4-րդն է, իսկ «Արարատ-Արմենիան»` 3-րդը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |