Մխիթարյան. Սպասենք մինչև մրցաշրջանի ավարտը, հետո կտեսնենք՝ կմնա՞մ, թե կհեռանամ

Մխիթարյան. Սպասենք մինչև մրցաշրջանի ավարտը, հետո կտեսնենք՝ կմնա՞մ, թե կհեռանամ

PanARMENIAN.Net - «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի բացառել, որ իր պայմանագիրն ակումբի հետ կարող է երկարացվել։

«Ես կցանկանայի կարիերաս ավարտել բարձր մակարդակում։ Խաղալ «Ինտերի» նպատակներին համահունչ։ Սպասենք մինչև մրցաշրջանի ավարտը։ Պայմանագրի երկարաձգո՞ւմ մինչև 2027 թվական։ Ինչո՞ւ ոչ, ամեն ինչ կախված է իմ առողջությունից և նրանից, թե ինչ կկարողանամ տալ թիմին»,–ասել է Մխիթարյանը լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյին։

Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026–ի ամառը։

«Այս պահին ես երջանիկ եմ այստեղ, կցանկանայի շարունակել, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի: Սպասենք մինչև մրցաշրջանի ավարտը, հետո կտեսնենք՝ կմնա՞մ, թե կհեռանամ»,–ասել է ֆուտբոլիստը։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 34 խաղի, դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---