ՆԳՆ շրջիկ գրասենյակները մարտի 30-ին կլինեն Գյումրիում և Փարաքարում![]() 29 մարտի 2025 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն՝ ապահովելու ընտրացուցակների ճշգրտումը, լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար տեղեկանքների տրամադրումը և ընտրությունների պատշաճ անցկացման հետ կապված այլ հարցերի լուծումները։ Ծառայություններն մատուցվելու են ժամը 08։00-ից մինչև 20։00-ն՝ հետևյալ վայրերում. Շիրակի մարզ, Գյումրի համայնք՝ Վարդանանցի հրապարակ, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք՝ Փարաքարի համայնքապետարանի հարևանությամբ։ Ըստ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության՝ նույն օրը, ժամը 08։00-ից 20։00-ն, գործելու են նաև ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները՝ Գյումրի 1 (հասցե՝ Շիրակացի 17), Գյումրի 2 (հասցե՝ Ղորղարյան 91/1), Գյումրի 3 (հասցե՝ Կայարանամերձ հրապարակ), Վաղարշապատ (հասցե՝ Կամոյի փողոց, 15 շենք): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |