Լորդերի պալատի անդամ․ Լոնդոնը հորդորել է Բաքվին ապահովել ԼՂ–ում ձերբակալվածների արդար դատավարությունը

Լորդերի պալատի անդամ․ Լոնդոնը հորդորել է Բաքվին ապահովել ԼՂ–ում ձերբակալվածների արդար դատավարությունը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Ջենի Չեփմենը, պատասխանելով Ադրբեջանում պահվող պատանդների մասին հարցին, ընդգծել է, որ Լոնդոնը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել, որպեսզի ապահովվի 2023–ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողության ընթացքում կալանավորված անձանձ արդար դատավարությունն ու պահման անվտանգ պայմանները, Ինչպես պահանջում են Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները:

Նա հայտնել է, որ Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանությունն ուշադրության կենտրոնում է պահում այս գործերը և պարբերաբար թարմացումներ է խնդրում՝ գործընթացի մասին տեղեկացված լինելու համար։

«Մենք մշտապես կոչ ենք արել ազատ արձակել բոլոր մնացած ռազմագերիներին»,- նշել է Չեփմենը։

Նա նաև նշել է, որ Մեծ Բրիտանիայի պետական նախարար Սթիվեն Դաութին այս հարցերը բարձրացրել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Էլչին Ամիրբեկովի հետ հոկտեմբերին կայացած հանդիպման ընթացքում, իսկ մարտի 10-ին հանդիպել է Ադրբեջանի նախագահի գլխավոր խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ՝ հորդորելով օգտագործել պատմական հնարավորությունը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։

Նման ուղերձներ Ադրբեջանի ղեկավարությանը փոխանցել են նաև Մեծ Բրիտանիայի վարչապետն ու արտաքին գործերի նախարարը։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---