ՊՆ-ն հերքել է Բաքվի հերթական ապատեղեկատվությունը![]() 31 մարտի 2025 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Բաքվի հերթական ապատեղեկատվությունը։ Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն պնդումը, թե իբր մարտի 29-ի երեկոյան և մարտի 30-ի առավոտյան հայկական զինված ուժերը կրակ են բացել սահմանային գծի արևելյան և հարավարևելյան ուղղություններում տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցվել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ ստեղծելու համատեղ մեխանիզմ՝ կողմերի միջև հրադադարի ռեժիմի խախտումների կամ դրանց վերաբերյալ տեղեկությունների ուսումնասիրման նպատակով, սակայն ադրբեջանական կողմը մինչ այժմ այդ առաջարկին պատասխան չի տվել։ ՀՀ ՊՆ-ն ևս մեկ անգամ վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ համատեղ քննության ենթարկել Ադրբեջանի ներկայացրած հաղորդագրության հիմքում ընկած փաստերը՝ վերջիններիս փոխանցման պարագայում՝ ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի որդեգրած դիրքորոշման։ Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |