Արցախցիները պահանջում են վերանայել 40+10 սոցաջակցության ծրագրի դադարեցումը![]() 31 մարտի 2025 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Արցախցիներն ակցիա են իրականացնում կառավարական 3–րդ շենքի դիմաց` պահանջելով վերանայել 40+10 սոցիալական աջակցության ծրագրի դադարեցումը։ Նրանք իրենց վրդովմունքն են արտահայտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հայտարարության առնչությամբ։ Նարեկ Մկրտչյանը Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ընթացքում նշել է, որ ՀՀ իշխանություններն արցախցիներին տրվող պետական աջակցությունն այժմ կրճատել են, որպեսզի նրանք արագ ինտեգրվեն երկարաժամկետ ծրագրերի շրջանակում։ Նա ընդգծել է՝ ի սկզբանե հայտարարված է եղել, որ այդ ծրագրերը նախատեսված են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ փուլերի համար, իսկ «40+10»–ը հենց կարճաժամկետ տարբերակ է եղել, հայտնում է Sputnik Արմենիան։ «Եթե դուք իսկապես չեք հավատում, որ այդ 40+10–ն ուղղվում է միմիայն բնակվարձերի վճարմանը, ապա դուք պայմանագիր կնքեք տանտերերի հետ, մեզ պետք չէ ձեր տված գումարը, միանգամից վճարեք տանտերերին։ ՀԿ–ները բազմիցս դիմել են ձեզ տարբեր առաջարկներով և նշել, որ ձեր առաջարկած բնակապահովման ծրագիրը չի բավարարում տեղահանվածների կարիքները։ Ձախողման առաջին պատճառներից մեկն այն է, որ սերտիֆիկատների համար նախատեսված գումարը չափազանց փոքր է, այն չի համապատասխանում բնակարանների շուկայական գներին»,– ակցիայի ժամանակ ասել է «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ–ի հիմնադիր Մարիամ Աբրահամյանը։ Նարեկ Մկրտչյանին ուղղված խոսքում Աբրահամյանը հայտարարել է, որ իրենք պատրաստ են նախարարին հանձնել այդ 5 միլիոն դրամը, որպեսզի նա գնա սահմանամերձ տարածք, գնի բնակարան և աշխատանք գտնի այնտեղ։ «Մենք հասկանում ենք, որ սա ֆինանսական մեծ բեռ է Հայաստանի համար։ Առաջարկում ենք հայտարարել, որ դուք ի վիճակի չեք մեր խնդիրները լուծել, և մենք ձեզ կաջակցենք դիմել միջազգային կազմակերպություններին և ռեսուրսներ ներգրավել մեր խնդիրների լուծման համար»,– նշել է Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում մեկ շնչի համար նախատեսված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմում է 77 հազար դրամ, մինչդեռ բնակարանների վարձերը միջինում տատանվում են 150-200 հազար դրամի սահմաններում, աշխատավարձերը՝ ցածր են, ուստի առանց այդ պետական աջակցության շատերը կարող են մնալ անօթևան։ Ցուցարարները սպասել են, որ նախարարությունից որևէ ներկայացուցիչ իջնի և փորձի պատասխանել իրենց հնչեցրած հարցերին։ Մարտի 30–ին արցախցի մայրիկները լվացք փռելու ակցիա են իրականացրել կառավարական ամառանոցի դիմաց՝ պահանջելով լուծումներ տալ իրենց հիմնախնդիրներին: Ակցիայի շրջանակում կանայք լվացք են փռեցել կառավարական ամառանոցի դիմաց։ Ակցիայի կազմակերպիչներից Մարիամ Աբրահամյանի մեկնաբանությամբ` միջոցառման նպատակն է ցույց տալ, թե ինչ վիճակում են հայտնվելու Արցախից բռնի տեղահանված տասնյակ հազարավոր ընտանիքները ՀՀ կառավարության բնակվարձի (40+10հազար դրամ) աջակցության ծրագրի դադարեցման հետևանքով՝ հայտնվելով փողոցում, հայտնում է Factor.am-ը։ Արցախից տեղահանվածների համար գործող աջակցության ծրագիրը դադարեցվում է 2025 թվականի ապրիլի 1-ից։ Աշխատունակ արցախցիներին այլևս չի տրամադրվում ամսական 40 հազար + 10 հազար դրամ աջակցություն բնակվարձի համար։ Աջակցություն կշարունակվի տրամադրվել միայն անչափահասներին, 63 և ավելի տարեկան թոշակառուներին, I և II խմբերի հաշմանդամություն ունեցողներին, ինչպես նաև կերակրողին կորցրած ընտանիքներին։ Ընդ որում՝ անգամ այս խմբերի դեպքում գումարը կնվազի՝ կազմելով ամսական առավելագույնը 40 հազար դրամ, իսկ հուլիսից՝ մինչև 30 հազար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |