Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Լայպցիգի քաղաքապետ Բուրքհարդ Յունգը համաձայնագիր են ստորագրել «Երևան և Լայպցիգ քաղաքների միջև մշակութային տարի իրականացնելու վերաբերյալ», հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Նախաձեռնությունը միտված է խթանելու Երևանի և Լայպցիգի միջև մշակութային փոխանակումները և ամրապնդելու երկու քաղաքների գործընկերային կապերը՝ համատեղ նախագծերի և միջոցառումների միջոցով։
Բուրքհարդ Յունգը Երևանում է Գերմանիայի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պաշտոնական այցով Հայաստանում կլինի նաև ապրիլի 1-ին։