Yerevan City սուպերմարկետների ցանցում արդեն հասանելի է Իդրամով վճարումը։
Ամենօրյա գնումների դիմաց արդեն էլ ավելի արագ կարելի է վճարել՝ մի քանի պարզ քայլով, անհպում ու անվտանգ։ Ստորև ծանոթացեք վճարման ուղեցույցին։
Yerevan City-ի դրամարկղերում վճարում կատարելու համար անհրաժեշտ է․
· մուտք գործել Yerevan City հավելված
· գլխավոր էջում սեղմել Վճարել հիմա կոճակը
· վճարման միջոց ընտրել Իդրամը
· մոտեցնել Yerevan City հավելվածում ձևավորված QR-ը դրամարկղում տեղադրված QR ընթերցող սարքին։
Սուպերմարկետում առկա ինքնասպասարկման դրամարկղերում վճարելու համար անհրաժեշտ է․
· մուտք գործել Yerevan City հավելված
· սքանավորել Երևան Սիթի բոնուս-քարտը
· անցկացնել ապրանքները
· սեղմել ավարտել և վճարել կոճակը
· հայտնված էջում սեղմել Վճարել իդրամով կոճակը
· Yerevan City հավելվածի գլխավոր էջում սեղմել Վճարել հիմա կոճակը
· վճարման միջոց ընտրել Իդրամը
· մոտեցնել Yerevan City հավելվածում ձևավորված QR-ը դրամարկղում տեղադրված QR ընթերցող սարքին
Եվ վերջ․ վճարումը կատարված է՝ առանց կանխիկի, քարտերի օգտագործման, արագ ու անվտանգ։ Yerevan City-ում, ինչպես և բոլոր այն վայրերում, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն, կարելի է վճարել Rocket Line-ով՝ գնելով հիմա, իսկ վճարելով ավելի ուշ։
Իդրամով վճարում ընդունող վաճառակետերի թիվն օրեցօր աճում է, և այս պահի դրությամբ Իդրամով կարելի եք վճարել ավելի քան 23,500 վաճառակետերում ամբողջ հանրապետության տարածքում։
«Չմոռանաք, որ Idram&IDBank հավելվածով վճարելիս, ինչպես նաև IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով ու ընկերությունների տերմինալներով վճարելիս Դուք դառնում եք բարի կամքի դեսպան, քանի որ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց Իդրամն ու IDBank-ն իրենց միջոցներից մեկական դրամ են փոխանցում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։