Գերմանիայի նախագահը սոցցանցում կիսվել է Արցախի դրոշով![]() 31 մարտի 2025 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր ինստագրամյան միկրոբլոգի սթորի հատվածում հրապարակումներ է կատարել, որտեղ ներկայացրել է այցի մանրամասները և լուսանկարներ։ Լուսանկարներից մեկում նա հրապարակել է Արցախի դրոշը, հայտնում է Auroranews.am-ը։ Կից Գերմանիայի նախագահը նշել է․ «Հակամարտությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին։ Միջազգային իրավունքի համաձայն՝ տարածաշրջանը պատկանում է Ադրբեջանին, սակայն այնտեղ մեծամասնությամբ հայեր են ապրել։ Վերջին տասնամյակներում բազմիցս տեղի են ունեցել զինված հակամարտություններ»։ Նա նշել է նաև, որ սա իր առաջին այցն է Հայաստան և Ադրբեջան։ «Կարևոր հարցերի թվում, որոնք նախատեսվում է քննարկել, գլխավոր առաքելությունն է՝ հանուն Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և խաղաղության, երկու երկրների հետ հարաբերությունները՝ տնտեսության, գիտության և մշակույթի ոլորտում համագործակցության ամրապնդման համար»,- նշել է նա: Պաշտոնական այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանը վերջին շաբաթներին դրսևորել է զգալի կառուցողականություն, և երկու երկրների միջև արդեն համաձայնեցված խաղաղության փաստաթղթի ստորագրմանը որևէ խոչընդոտ չկա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |