ՀՀ և Գերմանիայի կառավարությունները ֆինանսական գործընկերության համաձայնագիր են ստորագրել![]() 31 մարտի 2025 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում, նախագահական նստավայրում, ՀՀ և Գերմանիայի կառավարությունները ֆինանսական գործընկերության համաձայնագիր են ստորագրել։ Հայաստանի Հանրապետության կողմից փաստաթուղթը ստորագրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ Գերմանիայի կողմից՝ Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը։ Փաստաթուղթը կոչվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և վերջինիս տիկնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Նախագահները շրջել են կենտրոնում, ծանոթացել իրականացվող ծրագրերին և զրուցել աշակերտների հետ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |