Գերմանիան ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի դրոշով հրապարակման համար![]() 1 ապրիլի 2025 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան ներողություն է խնդրել Ադրբեջանի իշխանություններից Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այն հրապարակման համար, որտեղ նա սոցցանցի պաշտոնական էջում հրապարակել էր Արցախի դրոշով պատկերը՝ կից գրառմամբ։ Գրառումը համարվել է «տեխնիկական սխալի հետևանք» և հեռացվել է էջից։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ներողություն հայցելու բովանդակությամբ նամակ է ստացել Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավար և պետքարտուղար Դյորտե Դինգերի անունից՝ այն հրապարակելու թույլտվությամբ, գրում է Minval.az-ը։ Նամակում ասվում է, որ այդ գրառումը չի արտահայտում Գերմանիայի պաշտոնական դիրքորոշումը, որը «հետևողականորեն սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»։ «Սխալը հայտնաբերելուց հետո համապատասխան հրապարակումն անմիջապես հեռացվել է։ Գրառումը հրապարակվել է տեխնիկական սխալի արդյունքում և որևէ նշանակություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Գերմանիայի հայտնի դիրքորոշման համատեքստում»,- ասվում է նամակում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների։ Նամակում նշվում է նաև, որ դաշնային նախագահի՝ Բաքու նախատեսված այցի նպատակը երկկողմ համագործակցության ամրապնդումն է, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության գործընթացին աջակցելը։ Պաշտոնական այցով ՀՀ–ում գտնվող Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը սոցցանցի իր էջում հրապարակել էր Արցախի դրոշով պատկեր, որը հետագայում հեռացվել է։ Դա հիստերիա է առաջացրել Բաքվում, Գերմանիայի դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Ադրբեջանում որոշ շրջանակներ հայտարարել են, որ ներողություն չհայտնելու դեպքում Գերմանիայի նախագահի այցը կարող է չեղարկվել։ Արցախի դրոշի պատկերին կից Շտայնմայերը գրել էր․ «Հակամարտությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին։ Միջազգային իրավունքի համաձայն՝ տարածաշրջանը պատկանում է Ադրբեջանին, սակայն այնտեղ մեծամասնությամբ հայեր են ապրել։ Վերջին տասնամյակներում բազմիցս տեղի են ունեցել զինված հակամարտություններ»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |