Ըստ Numbeo–ի՝ ՀՀ–ն աշխարհի 8–րդ ամենաապահով երկիրն է

Ըստ Numbeo–ի՝ ՀՀ–ն աշխարհի 8–րդ ամենաապահով երկիրն է

PanARMENIAN.Net - Հայաստանը 2025 թվականի հանցավորության և անվտանգության ցուցանիշի համաձայն՝ ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը։

Հայաստանը ստացել է 77.9 միավոր և հայտնվել է Numbeo-ի կազմած վարկանիշային ցանկի 8-րդ հորիզոնականում, հայտնում է Արմենպրեսը։

Առաջին տեղը զբաղեցրել է Անդորրան՝ 84.7 միավորով, երկրորդ տեղում են Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 84.5 միավորով, իսկ երրորդը Կատարն է՝ 84.2 միավորով։ Թայվանը (82.9) չորրորդ հորիզոնականում է, Օմանը՝ հինգերորդ՝ 81.7 միավորով։

Ադրբեջանը ցուցակում զբաղեցրել է 33-րդ տեղը՝ 68.2 միավորով, Թուրքիան 57-րդն է՝ 58.8 միավորով, Իրանը՝ 93-րդ՝ 49.5 միավորով։ Վրաստանը, ունենալով 73.7 միավոր, ցուցակում 21-րդ տեղում է։

2024 թվականի նոյեմբերին հրապարակված ցուցանիշում Հայաստանը նույնպես եղել է ութերորդ հորիզոնականում՝ 77.8 միավորով՝ պահպանելով կայուն դիրք՝ ամենաապահով երկրների շարքում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---