Պետերբուրգի կենտրոնում բացվել է Բոմժերի թանգարանը

Պետերբուրգի կենտրոնում բացվել է Բոմժերի թանգարանը

PanARMENIAN.Net - Պետերբուրգի պատմական կենտրոնում բացվել է Բոմժերի թանգարանը։ Առաջին այցելուների խումբը շրջել է ցուցասրահում էքսկուրսավարի ուղեկցությամբ, որը ներկայացրել է թափառականության առաջացման պատմությունն Ռուսաստանում և դրա հետագա զարգացումը։

Ցուցանմուշների շարքում ներկայացված է ոչ միայն XIV դարի թափառականի ֆիգուրը, այլև մի ինստալյացիա, որում պատկերված է Պետերբուրգի ինտելիգենտ անօթևանը ջեռուցման խողովակների վրա, ինչպես նաև բոմժի կերպարը խորհրդային շրջանի միլիցիայի բաժանմունքում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Թանգարանը գտնվում է Գորոխովայա փողոցի մոտ 130 քառակուսի մետր մակերեսով նկուղային տարածքում և առայժմ աշխատում է միայն էքսկուրսիաներով։ Ամեն այցը տևում է մոտ մեկ ժամ։

Նախաձեռնության հեղինակը՝ Անտոն Բորոդինն ասել է, որ ապագայում նախատեսվում է նաև անհատական այցելությունների հնարավորություն։

Թանգարանի կազմակերպիչները նախկինում լրատվական գործակալությանը հայտնել էին, որ նախաձեռնության հիմնական նպատակն է պատմամշակութային կրթությունը, և վիճահարույց շոուների անցկացում չի նախատեսվում։ Այդուհանդերձ, թանգարանն անվճար մուտք չի տրամադրի անօթևան անձանց։

Նախագծի հեղինակները այն բնութագրել են որպես թափառականության անթոլոգիա և «պատմության, սոցիոլոգիայի և մարդաբանության խաչմերուկում կատարվող ուսումնասիրություն»։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---