Բաղդասարյանը՝ Գյումրիի ընտրությունների մասին․ Ժամանակը կտա իր գնահատականը![]() 1 ապրիլի 2025 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն, անդրադառնալով Գյումրիի ՏԻՄ ընտրությունների արդյունքներին ու դրանց շուրջ ձևավորված միջավայրին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ժամանակը կտա իր գնահատականը: Նա նշել է, որ դրանք դեռ երկար կմնան հանրային քննարկումների թեմա, սակայն որոշ իրողություններ պետք է հստակ շեշտադրվեն հենց այժմ։ «Ընտրություններին նախորդող օրերին և բուն ընտրության օրը լրագրողների ու դիտորդների անվան քողի տակ Հայաստանի բոլոր ծայրերից և հատկապես Երևանից ընդդիմադիրների մի մեծ ճամբար էր հանգրվանել Գյումրիում։ Նպատակը մեկն էր՝ անհավանական վերնագրերի ներքո պատրանք ստեղծել, թե իշխանությունները ընտրություններ են կեղծում։ Ոչ կարկառուն ընդդիմադիների ներկայությունը, ոչ էլ իրենց ջղաձիգ ջանքերի գործադրումը՝ չնպաստեցին այնպիսի խախտումների արձանագրմանը, որոնք կվերագրվեին հենց իշխանություններին և էական ազդեցություն կունենային քվեարկության արդյունքների վրա։ Զավեշտալին այն էր, որ արձանագրված խախտումների առյուծի բաժինը հենց ընդդիմադիրների ձեռամբ էր կատարվում։ Մինչդեռ իշխանության հասցեին հնչեցրած մերկապարանոց մեղադրանքներն այդպես էլ մնացին փաստազուրկ և առանց հիմնավորման։ Ընտրության արդյունքների ամփոփումից հետո էլ աղաղակող «ընտրությունները կեղծվել են», «անվավեր պետք է ճանաչել Գյումրիի ընտրությունները» վերտառությամբ հոդվածներն իսպառ անհետացան։ Ենթադրությունները թողնում եմ ձեզ»,–գրել է նա։ Նրա խոսքով՝ գործող քաղաքական ուժը շարունակել է հավատարիմ մնալ իր սկզբունքներին ու չի հանդուրժել որևէ կեղծիք։ «Իսկ իրականությունն այն է, որ մեր քաղաքական թիմը, հավատարիմ մնալով մեր իսկ որդեգրած սկզբունքներին և ձեռագրին, մշտապես մերժել է ընտրական կեղծիքի ցանկացած դրսևորում։ Ուստի Գյումրիում ընդդիմադիրների մասնակցությամբ առերևույթ կաշառքի, մարդու կամքին բռնանալու և հարկադրաբար ընտրություններին ուղղորդելու դեպքերը պետք է հստակ իրավական գնահատական ստանան։ «Քաղաքացիական պայմանագիրն» ազնիվ է եղել և ազնիվ է մնում իր ընտրողների հետ, և դա է պատճառը, որ 17,000-ից ավելի գյումրեցի իր քվեն տվեց Սարիկ Մինասյանին ու մեր կուսակցությանը՝ հանուն ժողովրդավար Հայաստանի։ Այլ հարց է, որ ընդդիմադիր ճամբարների կողմից ժողովրդի արժանահավատությունը չարաշահելու և մոլորեցնելու միջոցով կորզվել են քվեներ, որոնք այսօր «նվիրվելու» են մեզանից կրկնակի նվազ ձայներ հավաքած կոմկուսի ներկայացուցչին։ Ժամանակը կտա իր գնահատականը»,–գրել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |