Երևանի սանմաքրման համար ձեռք է բերվել 12 բազմաֆունկցիոնալ մեքենա

Երևանի սանմաքրման համար  ձեռք է բերվել 12 բազմաֆունկցիոնալ մեքենա

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 12 միավոր նոր բազմաֆունկցիոնալ տեխնիկա՝ մայրաքաղաքում սանիտարական մաքրման գործընթացներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Տեխնիկայի շնորհանդեսին և գործարկման մեկնարկին մասնակցել է անձամբ քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Քաղաքապետը նշել է, որ նոր մեքենաները նախատեսված են ինչպես փողոցների և մայթերի սանիտարական մաքրման, այնպես էլ ձմռանը՝ ձյան մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքների համար, հայտնում է Արմենպրեսը։

«Այս բազմաֆունկցիոնալ մեքենաները մեզ էականորեն կօգնեն աղբահանության գործում, ձմեռային շրջանում՝ ձնամաքրման աշխատանքներում, քանի որ դրանք մաքրում, փոշեկուլում, լվանում և մի շարք այլ աշխատանքներ են իրականացնում: Կարծում եմ, որ Երևան քաղաքին նմանատիպ տեխնիկան շատ անհրաժեշտ է, և մեր պարկը շարունակաբար պետք է համալրենք նմանատիպ տեխնիկայով»,- նշել է Ավինյանը:

Նա հավելել է, որ այս մեքենաները հատկապես օգտակար են մայրաքաղաքի առավել ակտիվ շրջաններում, որտեղ մարդկանց հոսքն ամենօրյա բարձր մակարդակի վրա է:

«Այս մեքենաներն արդյունավետ են նաև նրանով, որ ծանր չեն և վնասներ չեն հասցնի այն հատվածներում, որտեղ քարե սալապատում ունենք»,-ասել է նա:

Ավինյանը նշել է նաև, որ ամբողջ տեխնիկայի գնման գործընթացը քաղաքապետարանին արժեցել է 609 միլիոն դրամ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---