Մարտինեսն ու Բալայանը քննարկել են ԵՄ–ՀՀ հարաբերությունների խորացումը![]() 2 ապրիլի 2025 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելը հանդիպում է ունեցել ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հետ՝ քննարկելու ՀՀ և Եվրամիության միջև հարաբերությունների հետագա զարգացումը։ Այդ մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Հաճելի էր հանդիպել ՀՀ դեսպանի հետ՝ քննարկելու համար ԵՄ և ՀՀ միջև հարաբերությունների հետագա խորացումը։ Եվրամիությունը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և բարգավաճման համար աշխատանքին»,- գրել է Մարտինեսը։ Փետրվարի 12–ին ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |