Նախարար․ ՀՀ–ն պետք է կառուցի ուժեղ և դիմակայուն թվային ապագա` Էստոնիայի փորձը կարևոր է

Նախարար․ ՀՀ–ն պետք է կառուցի ուժեղ և դիմակայուն թվային ապագա` Էստոնիայի փորձը կարևոր է

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Էստոնիայում գտնվող ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Էստոնիան՝ լինելով առաջատար թվային պետություն, ՀՀ համար մեծ փորձի աղբյուր է։

«Հայաստանը պետք է կառուցի ուժեղ և դիմակայուն թվային ապագա։ Էստոնիան, լինելով առաջատար թվային պետություն, մեզ համար մեծ փորձի աղբյուր է։ Աշխատանքային այցով գտնվում ենք Տալլինում՝ ուսումնասիրելու թվային կառավարման, կիբեռանվտանգության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում նրանց հաջողված մոդելները։

Այս օրերին հայկական պատվիրակությունը մասնակցում է ոլորտային հանդիպումների, որոնց շրջանակում քննարկում ենք երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները”,–գրել է նա։

Նա վստահուևթյուն է հայտնել, որ փոխգործակցությունը կտա նոր հնարավորություններ՝ Հայաստանում թվային ենթակառուցվածքների ամրապնդման և նորարարական լուծումների ներդրման համար։

Հայրապետյանը Տալլինում մասնակցել է Էստոնիայի ԱԳՆ-ում կազմակերպված աշխատանքային զեկույցների ու քննարկումների, որտեղ ներկայացվեցին թվային կառավարման առաջատար փորձերը՝ սկսած հարկային և մաքսային ավտոմատ համակարգերից մինչև արհեստական բանականությամբ ղեկավարվող սոցիալական ապահովության և արդարադատության հարթակներ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---