Վանեցյանը հորդորել է սպասել. Մարտուն Գրիգորյանը որոշում ունի![]() 2 ապրիլի 2025 - 15:56 AMT PanARMENIAN.Net - «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, մեկնաբանելով Գյումրիի ՏԻՄ ընտրությունների մասնակից Մարտուն Գրիգորյանի որոշման վերաբերյալ հարցը, հորդորել է սպասել։ «Ինչ որոշել է, թե ոնց է վարվելու կամ ոնց ենք վարվելու՝ կհայտարարենք էն ժամանակ, երբ կորոշենք, որ պետք է հայտարարենք»,- ասել է նա, հայտնում է Factor.am-ը։ Գյումրիում անցկացված արտահերթ ընտրություններից հետո Մարտուն Գրիգորյանը դեռևս չի հայտնել իր դիրքորոշումը՝ թե ում է պատրաստ աջակցել կամ ինչ ուղի է ընտրելու։ Նա միայն մարտի 31-ի երեկոյան իր ֆեյսբուքյան էջում կատարել է հակիրճ գրառում՝ վերահաստատելով, որ «ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու»։ Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ ձևավորված «Մեր քաղաքը» դաշինքն ընդգրկում է Արթուր Վանեցյանի «Հայրենիք» և Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան» կուսակցությունները։ Հստակեցնող հարցին՝ ե՞րբ կորոշեն հայտարարել, Վանեցյանը միայն կարճ արձագանքել է՝ «սպասենք»։ Ինքը՝ Մարտուն Գրիգորյանը, քաղաքական կուսակցության անդամ չէ և հանդես է գալիս որպես պատգամավոր ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունում, սակայն դաշինքի առաջնորդը նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է։ «Հայրենիք» կուսակցությունը, որն ի սկզբանե մասնակցել է դաշինքին, 2022 թվականին դուրս է եկել առանց մեկնաբանելու այդ քայլի պատճառները։ Ի տարբերություն Գրիգորյանի՝ ավագանու կազմում ընդգրկված ընդդիմադիր մյուս երեք թեկնածուներն արդեն հայտնել են համագործակցության պատրաստակամության մասին։ Մասնավորապես՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը նշել են, որ պատրաստ են քաղաքապետ ընտրել ընդդիմադիր թեկնածուներից ամենաշատ ձայներ ստացած Վարդան Ղուկասյանին։ Վերջինս մասնակցել է ընտրություններին Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակով և ստացել է 20.48 տոկոս ձայն։ Factor TV-ի հետ զրույցում Վարդան Ղուկասյանը կարծիք է հայտնել, որ Գրիգորյանի լռությունը պայմանավորված չէ իրենց միջև առկա անձնական խնդիրներով, սակայն նա չի ցանկացել պարզաբանել, թե ինչ նկատի ունի։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |