Բրիտանացի պատգամավորները կառավարությունից պահանջել են գերիների հարցով ճնշում գործադրել Բաքվի հանդեպ

Բրիտանացի պատգամավորները կառավարությունից պահանջել են գերիների հարցով ճնշում գործադրել Բաքվի հանդեպ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի մի խումբ պատգամավորներ դիմել են իրենց կառավարությանը՝ հորդորելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայ գերիներին ազատ արձակելու համար։

Պաշտոնական նամակով դիմել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայաստանի հետ բազմակուսակցական խմբի նախագահ Ջեսիկա Մորդենը, ինչպես նաև խմբի փոխնախագահներ Ջոն Ուիթինգդեյլը, Կրիս Լոուն և Լորդ Մարկ Մաքինսը։ Այդ մասին X սոցիալական հարթակում տեղեկացրել է Ջեսիկա Մորդենը։

Նամակում մասնավորապես ասվում է. «Մեծ մտահոգություն կա, այդ թվում՝ բանտարկյալների հարազատներից և Մեծ Բրիտանիայում սփյուռքից եկող լուրերի առնչությամբ՝ կապված բանտարկյալների անկախ իրավական աջակցության բացակայության, ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին դատավարություններին հետևելու արգելքի հետ», հայտնում է Panorama.am-ը։

Նրանք նաև ահազանգ ենք հնչեցնում Բաքվում BBC News Azerbaijani և «Ամերիկայի Ձայնի» դադարեցումների, Ադրբեջանի իշխանությունների կողմից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեության կասեցման, ինչպես նաև ՄԱԿ-ի բազմաթիվ գործակալություններին երկրից արտաքսելու մասին սպառնալիքների վերաբերյալ։

«Բանտարկյալների ընտանիքների անդամները մեզ հայտնում են, որ նրանք գտնվում են գրեթե ամբողջական մեկուսացման մեջ և հազվադեպ են կապ հաստատում հարազատների հետ։ Մենք հատկապես մտահոգված ենք բանտարկյալներից մեկի՝ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակով, որը մինչև վերջերս գրեթե մեկ ամիս հացադուլի մեջ էր։

Մենք խնդրում ենք, որ նախարարները քննարկեն Բաքվում բրիտանական դեսպանության ներկայացուցիցների՝ 23 հայ բանտարկյալներին այցելելու հնարավորությունը։ Մենք նաև խնդրում ենք նախարարներին՝ հաստատակամորեն խնդրել Ադրբեջանին՝ թույլատրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին վերադառնալ Ադրբեջան և այցելելու բանտարկյալներին՝ ստուգելու նրանց ինքնազգացողությունը, վերականգնել Բաքվում BBC News Azerbaijani աշխատանքները, ինչպես նաև ապահովել դատավարությունների մանրազննին վերահսկողությունը և անհապաղ կերպով ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին՝ իբրև երկու երկրների միջև կայուն խաղաղության տանող ուղու գրավական»,-ասվում է բրիտանացի խորհրդարանականների նամակում։

ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը՝ USCIRF-ը հրապարակել է տարեկան զեկույց, որտեղ ասվում է, որ հայ քրիստոնյա բանտարկյալները հաճախ դառնում են դաժան վերաբերմունքի թիրախ, ենթարկվում ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության հասանելիության և նորմալ սննդի բացակայության։ Կրոնական հետապնդումները փաստագրվում են նաև խաչի տեսքով դաջվածքները այրելով ջնջելու փորձերով։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---