Բեժանյան. ՌԴ-ում այլևս ոչ ոք չի կարող վարորդ աշխատել՝ չունենալով ՌԴ վարորդական իրավունք![]() 2 ապրիլի 2025 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում վարորդի աշխատանք կատարելու համար այլևս պարտադիր է ունենալ տեղական վարորդական իրավունք: Այդ մասին հայտարարել է փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ «ՌԴ-ում այլևս ոչ ոք չի կարող վարորդ աշխատել՝ չունենալով ՌԴ վարորդական իրավունք»,- ասել է նա, հայտնում է Factor.am-ը։ Նրա խոսքով՝ բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները նախկինում կարող էին առանց քննություն հանձնելու իրենց ազգային վարորդական իրավունքները ՌԴ վարորդական իրավունքներով փոխել։ «Ապրիլի մեկից այս կարգն այլևս չի գործում, և անկախ նրանից՝ ունեն կացության կարգավիճակ, ունեն բնակության իրավունք, հանդիսանում են երկքաղաքացի, որպեսզի ձեռք բերեն ՌԴ վարորդական իրավունք, պետք է քննություն հանձնեն»,- նշել է Բեժանյանը։ Փորձագետը նշել է նաև, որ այս փոփոխությունը վերաբերում է բացառապես այն անձանց, ովքեր աշխատում են որպես վարորդ և զբաղվում են ուղևորների կամ բեռների փոխադրմամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |