Հունիսի 30-ից ՌԴ մեկնողները 72 ժամ առաջ պետք է տեղյակ պահեն այդ երկրի պատկան մարմիններին![]() 2 ապրիլի 2025 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 30-ից ՌԴ մեկնողները 72 ժամ առաջ պետք է տեղյակ պահեն պատկան մարմիններին։ Այդ մասին հայտնել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների համաձայն՝ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների համար սահմանվել են նոր պահանջներ։ Հունիսի 30-ից ի վեր այդ երկրների, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների բոլոր քաղաքացիները, որոնք մտադիր են Ռուսաստան մեկնել, պարտավոր են 72 ժամ առաջ գրանցվել էլեկտրոնային եղանակով, հայտնում է 1lurer.am-ը։ Գրանցման համար ստեղծվելու է միասնական պորտալի բջջային հավելված՝ RuID։ «Դա լինելու է ՌԴ ծրագրված մուտքից ոչ ուշ, քան 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում ոչ ուշ, քան 4 ժամ առաջ»,- ասել է Բեժանյանը։ Դիմումը լրացնելուց և ՌԴ սահմանին մոտենալուց առաջ պատկան մարմինները կստուգեն ներկայացված տվյալները։ Քաղաքացիների մուտքը ՌԴ կհաստատվի այն դեպքում, եթե նրան տրամադրվի հատուկ կոդ, որը պետք էներկայացվի սահմանապահ ծառայությանը։ Առանց այդ կոդի, օտարերկրացիներին մուտքը չի թույլատրվի։ Բեժանյանը նաև հավելել է. «Նշված է, որ ոչ վիզային երկրների [քաղաքացիների] համար ստեղծվում է յուրօրինակ «վիզային մեխանիզմ» այսպես ասած: Նշված չէ, որ որևէ նպատակի համար անհրաժեշտություն չի լինի, նշված է ուղղակի, որ ոչ վիզային ռեժիմի երկրների օտարերկրացիները պարտավոր են մեկնելուց 72 ժամ առաջ էլեկտրոնային պորտալով տեղեկացնել իրենց գալու մասին: Հետևաբար, եթե որևէ բան չփոխվի մինչև հունիս 30-ը, դուք 5 օր Սանկտ Պետերբուրգ (պայմանական) գնալու համար պետք է 72 ժամ առաջ տեղեկացնենք էլեկտրոնային պորտալով, որ պատրաստվում եք մեկնել, այդտեղ լրացնելով ձեր տվյալները, որից հետո, եթե թույլ կտան, դուք կստանանք համապատասխան կոդը, որը ցույց կտաք սահմանապահին, որն էլ կորոշի՝ ձեզ թույլ տա՞լ մուտք գործել, թե ոչ»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |