Վան Դամին մեղադրում են թրաֆիքինգի ենթարկված կանանց հետ հարաբերությունների մեջ![]() 3 ապրիլի 2025 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Հայտնի դերասան Ժան-Կլոդ Վան Դամին մեղադրանքներ են ներկայացրել Ռումինիայում, որտեղ նրա դեմ քրեական բողոք է ներկայացվել՝ ենթադրաբար թրաֆիքինգի ենթարկված կանանց հետ սեռական հարաբերություններ ունենալու համար։ CNN-ի ռումինական գործընկեր Antena 3-ի հաղորդմամբ, 64-ամյա աստղը մեղադրվում է Մորել Բոլեայի գլխավորած հանցավոր խմբից որպես «նվեր» հինգ ռումինացի կնոջ գիտակցաբար ընդունելու մեջ։ Ռումինիայի Կազմակերպված հանցագործության և ահաբեկչության հետաքննության տնօրինությունը (DIICOT) ներկայացված բողոքում պնդում է, որ Վան Դամը տեղյակ էր, որ այդ կանայք մթրաֆիքինգի զոհեր են։ Զոհերից մեկի ներկայացուցիչ, փաստաբան Ադրիան Կուկուլիսը հայտնել է, որ կանայք «գտնվում էին խոցելի վիճակում՝ կասկածանքով, որ նրանք շահագործվել են», գրում է The Hindu-ն։ Ենթադրյալ միջադեպը տեղի է ունեցել Կաննում Վան Դամի կազմակերպած միջոցառման ժամանակ։ Հավաքույթին ներկա կանանցից մեկը ցուցմունք է տվել դատախազներին, ինչի արդյունքում DIICOT-ը սկսել է հետաքննություն։ «Մի քանի ռումինացիներ, ովքեր ներկայումս հետաքննվում են հանցավոր խումբ կազմելու և մարմնավաճառության համար, ենթադրաբար Ժան-Կլոդ Վան Դամին առաջարկել են հինգ ռումինացի կանանց... Ստացողը տեղյակ էր նրանց վիճակի մասին», - նշել է Կուկուլիսը։ Այս գործը կապված է մարդկանց թրաֆիքինգի ավելի լայն հետաքննության հետ, որը սկսվել է 2020 թվականին Ռումինիայի դատախազության կողմից։ Նախքան որևէ պաշտոնական իրավական գործողություն ձեռնարկելը, Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանը պետք է թույլատրի քրեական վարույթը, որից հետո կասկածյալները կհրավիրվեն Ռումինիա՝ հարցաքննության։ Վան Դամը, ով հայտնի է «Արյունոտ սպորտ», «Քիքբոքսեր» և «Անխնա 2» ֆիլմերում իր դերերով, հրապարակայնորեն չի մեկնաբանել մեղադրանքները։ Նրա ներկայացուցիչները և DIICOT-ը նույնպես դեռևս արձագանք չեն տվել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |