Համաներման մասին հայտարարությունը կարող էր մեղմացնել հասարակության մեջ առկա լարվածությունը27 մայիսի 2009 - 18:52 AMT PanARMENIAN.Net - «Մայիսի 31-ից հետո մենք իրական հնարավորություն կունենանք անցնելու Հայաստանում բարեփոխումների իրականացմանը: Սկսելու հենց իրական վերափոխումները, այլ ոչ թե իմիտացնել դրանք, ինչը տեղի էր ունենում մինչեւ հիմա»,- հայտնել է «Ժառանգություն» խմբակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր կայացած մամլո ասուլիսին:Նրա խոսքով, առաջին իրական քայլերից մեկն այդ ուղղությամբ կարող էր դառնալ 2008-ի մարտի 1-ի դեպքերի դատական գործի ավարտն ու համաներման հայտարարումը: «Ես հուսով եմ, որ նախագահ Սարգսյանը շուտով հանդես կգա համաներման մասին հայտարարությամբ, որից հետո հարցը կքննարկվի Հայաստանի Ազգային ժողովում»,- հայտնել է Արմեն Մարտիրոսյանը: Նա նշել է, որ անգամ համաներման մասին հայտարարությունը կարող էր որոշ չափով մեղմացնել հասարակության մեջ առկա լարվածությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |